ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

ԵԱՀԿ-ի գործող նախագահը հանդիպել է ՄԽ միջնորդների հետ

ԵԱՀԿ-ի գործող նախագահը հանդիպել է ՄԽ միջնորդների հետ
16.01.2014 | 11:44

ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Շվեյցարիայի արտգործնախարար Դիդիե Բուրխալտերը Բեռնում հանդիպել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներին: Դիդիե Բուրխալտերը և միջնորդները քննարկել են իրենց համագործակցությանը վերաբերող հարցեր, ԵԱՀԿ-ի գործող նախագահն իր գնահատանքն է հայտնել համանախագահների միջնորդական ջանքերի կապակցությամբ:

Դիտվել է՝ 928

Մեկնաբանություններ